Լոգարանների արծնապատում

 

  Երևանում

 

 

 

 

  Հին լոգարանի ամբողջովին վերականգնումը մինչև

նոր կարգավիճակի:

 

Մինչև 15 տարի երաշխիք: 

 

 

Բոլորս կենցաղում օգտվում ենք սանտեխնիկայից և վաղ, թե, ուշ 

նման իրերը մաշվում և դուրս են գալիս շարքից: Սա վերաբերվում է նաև

լոգարաններին: Լոգարանները փոխելու անհրաժեշտություն է առաջանում:

Սակայն այս գործընթացը ոչ բոլորի ֆինանսական հնարավորություններին է 

հասանելի: Ավելի մատչելի է վերականգնել հին լոգարանի էմալը: Սա մի 

քանի անգամ կխնայի ձեր միջոցները:

   

  • Ժանգ

    Ջրի քայքայիչ հատկությունը և հին ջրատարներից եկող ժանգը կարող է թափանցել լոգարանի մակերեսի վերին շերտի մեջ:
  • Անորակ էմալ

    Անորակ էմալի կիրառումը, կամ էմալապատումից առաջ լոգարանի մակերեսի ոչ պատշաճ մշակումը հանգեցնում է անցանկալի արդյունքի: Կրկին էմալապատելու համար հին շերտն անհրաժեշտ է հեռացնել:
  • Քայքայված մակերես

    Ժամանակի ընթացքում ջրի երկարատև ներգործությունից գունափոխվում և քայքայվում է մակերեսը: Քայքայմանը նպաստում են նաև քիմիական թթուների օգտագործումը լոգարանը լվանալու ընթացքում:
  • Չօգտագործված

    Երկար ժամանակ չօգտագործվող և այլ գործոնների ազդեցությանը ենթարկված լոգարանը պատվում է անցանկալի շերտով: Այս խնդիրը նույնպես ունի իր լուծումը:
  • Անխնամ մակերես

    Երկար ժամանակ անխնամ մնացած, երբեմն էլ քիմիական նյութերի ազդեցությանը ենթարկված լոգարանը կարիք ունի մանրակրկիթ մշակման:
  • Վնասվածք

    Երբեմն լինում են խոր և մեծ չափերի վնասվածքներ: Հատուկ, էպոքսիդային հիմքով նյութի օգնությամբ հնարավոր է վերականգնել լոգարանի մակերեսը:

 

           

 

        Մենք ներկայացնում  ենք լոգարանների

վերականգնման և

էմալապատման ծառայություն:

 

 

Զանգահարեք, հրավիրեք մեզ ձեր տուն: Աշխատանքը կտևի 3-4 ժամ:

Դրանից հետո, արդեն նոր լոգարանը պետք է չորանա 7 օր և դուք կարող եք

ծառայեցնել այն իր նպատակին: Մենք կատարում ենք որակյալ աշխատանք'

օգտագործելով օրիգինալ նյութեր:

 

Մեր կատարած աշխատանքները դիտելու համար սեղմեք այստեղ: